Չարախոսությունը ծանր մեղք է, որը կարող է շատ աղետալի հետևանքների հանգեցնել: Մարդն իրեն դժվարությամբ է զերծ պահում այս մեղքից: Ի՞նչ պետք է անի նա, ում դիտավորյալ զրպատել են՝ չարախոսել, պայքարի՞ հանուն ճշմարտության, թե՞ պատասխանի նույն կերպ՝ «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» (Ելք 21:23-24) սկզբունքով: Եվ ինչի՞ կարող է վերածվել ճշմարտության համար մղվող այս պատերազմը: