Կառուցապատողը պարտավորվել է շինարարական աշխատանքների ավարտին ամբողջությամբ վերստեղծել Աճառյան փողոցում գտնվող և վերջին օրերին ակտիվ քննարկման կենտրոնում հայտնված շենքի ճակատներում առկա խճանկարները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ անդրադառնալով վերջին օրերին համացանցում ակտիվորեն տարածվող լուսանկարներին և քննարկումներին, թե ոչնչացնում են գեղեցիկ շենքի տեսքը, ճակատների խճանկարները: