Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը վստահ է՝ Ադրբեջանը Հայաստանի հետ ինչ-որ թուղթ ստորագրելու նպատակ չունի, առավել ևս, եթե դրա անունը «խաղաղության պայմանագիր» է։ Այս մասին Ադրբեջանի նախագահը բազմիցս շեշտել է իր հայտարարություններում, այդ թվում՝ վերջերս ադրբեջանական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ։