«Ներկայացումը հնարավոր չէ 2 բառով ասել, թե ինչի մասին է, այն պետք է տեսնել։ Բայց կարող եմ ասել, քանի որ Արա Երնջակյանի դրամատուրգիան մեր ամբողջ տարեգրությունն է՝ իր ողջ ստեղծագործական ուղու մեջ, ներկայացումը մեր, հասարակության մեջ եղած բոլոր սոցիալական շերտերի մասին է։ Հետևաբար՝ տարեգրության մեջ ներառված բոլոր տեսակի իրադարձությունները, երևույթները, վերելքներն ու անկումներն ամբողջությամբ ներկայացվում է 1,5-2 ժամվա ընթացքում։ Այսպես ասեմ՝ հանդիսատեսը մասն է դառնում մի տոնակատարության, որը մենք անելու ենք ներկայացման մեջ»,- նշեց Սենիկ Բարսեղյանը։
«Լրջությունը գլխավոր հերոսի մեծամտությունն է: Նա ինչ արել է, երբեք չի պատժվել, ոչ մի անգամ պատասխանատվության չի ենթարկվել, ու եկել է պահը ու հանդիպել է մետրանպաժին: Շատ կարևոր է, որ գլխավոր հերոսի սխալները ճակատագրական չեն եղել, ուստի, քանի որ ներկայացման ավարտը բարի էր, գլխավոր հերոսը որոշում է՝ այսուհետ պետք է ճիշտ ապրի և կյանքը ճիշտ ճանապարհով տանի»,- նշեց Աշոտ Հակոբյանը։
Հուլիսի 3-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում պրեմիերա էր՝ բեմ բարձրացավ ֆրանսահայ թատերական ռեժիսոր և գրող, կինոռեժիսոր, սցենարիստ և կոմպոզիտոր Րաֆֆի Շարտի «Կնոջս անունը Մորիս է» կատակերգությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ։
Սեր, մարդկային հարաբերությունների բացահայտումներ, ընկերության քողի տակ իրականացվող սադրանքներ, խարդավանքներ, անհաջող ամուսնություններ, սպանություն, այս ամենը Կամերային թատրոնի երիտասարդ դերասան Ժորա Մարտիրոսյանը մեկտեղել էր իր բեմադրած «Բ1427» դեդեկտիվ ժանրի ներկայացման մեջ։ Առաջնախաղը տեղի ունեցավ մայիսի 3-ին Երևանի պետական Կամերային թատրոնում։