Պետության աշխարհաքաղաքական կշիռը չի ձևավորվում միայն նրա ռազմական, տնտեսական, ժողովրդագրական կամ տեխնոլոգիական կարողությունների հանրագումարով։ Այն պայմանավորված է նաև միջազգային համակարգում նրա աշխարհագրական դիրքով և այդ դիրքը ռազմավարական առավելության վերածելու կարողությամբ՝ ազդելու հաղորդակցությունների, տնտեսական հոսքերի և անվտանգային հաշվարկների վրա։