Դուրս եկա տանից, բակում ամուսնուս էի սպասում, բայց չկար ու չկար, մի քանի ժամ հետո ինձ զանգահարեցին հիվանդանոցից, բուժքույրերից մեկն էր, ասաց, որ գնամ հիվանդանոց՝ ամուսնուս տիրություն անեմ, քանի որ ծանր այրվածքներ է ստացել ու հիվանդասենյակում միայնակ է։ Հարևանիս հետ գնացինք, հիվանդանոցը մեր տանից այդքան էլ հեռու չէր, սկզբում հիվանդասենյակ մտել էր ամուսնուս եղբայրը ու ամուսնուս չէր ճանաչել, ամբողջ դեմքը ուռած, վառված։