Վաղը կլինի ուղիղ մեկ ամիս, որ Հայաստանի Հանրապետությունը Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) չունի։ Այսինքն` չունի շատ ավելի վաղ, և ըստ էության վերջին մեկ տարում ՄԻՊ` որպես այդպիսին չենք էլ տեսել, սակայն պաշտոնապես Ազգային ժողովը (ԱԺ) հենց հունվարի 24-ին հայտնեց, որ արդեն նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն իրար հետևից կրկնել է իր հրաժարականի դիմումը։ Վերջինս ավելի լավ աշխատանք է գտել (ամեն դեպքում հենց այդպես է հայտարարել աշխատակազմի հետ հրաժեշտի հանդիպմանը) և հենց նույն օրն էլ մեկնել է երկրից։ Քրիստիննե Գրիգորյանի ձայնն այդ օրից ի վեր չի լսվել։ Բայց դա չէ էականը, այլ այն, որ իշխանությունները մեկ ամիս է` ՄԻՊ-ացու չեն գտնում։ Կամ չեն ուզում…