«Ուստի, չի բացառվում, որ այս գագաթնաժողովի թեման լինի Միջին միջանցքը, վաշինգտոնյան պայմանավորվածությունների լույսի ներքո այս երկրների համագործակցության համար բացված հնարավորություններն ու դրանք առարկայացնելու հետագա տարբերակները»:
Այսօր իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համագումարի ընթացքում Փաշինյանը ներկայացրեց կուսակցության հռչակագիրը՝ ՔՊ-ն հռչակում է Հայաստանի 4–րդ Հանրապետության հաստատումը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք։
Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև բանակցությունների տապալումից հետո՝ Թուրքիան պատրաստվում է նոր թափով իր հնարավոր միջնորդական դերակատարության ամրապնդմանն ու հետագայում՝ եվրոպական անվտանգության ճարտարապետությունում էական ներկայությանը։ Թուրքիայի այս հնարավոր ջանքերը գործընթաց ներմուծվում են Մեծ Բրիտանիայի ակտիվ ջանքերին զուգահեռ։
Թրամփի նախագահության նոր ժամկետի մասին խոսելիս՝ Հայաստանում շատերը հիշում են 44-օրյա պատերազմի օրերին նրա հայտարարությունը, թե կօգնի հայերին։ 2020թ. հոկտեմբերի 23-ին ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփն ասել էր. «Մենք աշխատում ենք Հայաստանի հետ: Մենք Հայաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք: Նրանք շատ լավ մարդիկ են, շատ նվիրված: Եվ տեսնենք, թե ինչ կլինի: Կարծում եմ, լավ առաջընթացի ենք հասել: Այս երկրում շատ մարդիկ ունենք, որոնք Հայաստանից են եկել: Նրանք շատ լավ մարդիկ են, և մենք կօգնենք նրանց»: