Միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ները շարունակում են ակտիվորեն քննարկել ԱՄՆ հանրապետական գործիչ Դոնալդ Թրամփի շռնդալից վերադարձը Սպիտակ տուն։ Ընտրությունների արդյունքները շատերի համար անակնկալ դարձան, ուստի աշխարհաքաղաքական պատերազմական զարգացումների ֆոնին փորձագիտական հանրությունն աշխարհում և ռեգիոնում քննարկում է, թե Թրամփի վերադարձից հետո ով «կհաղթի» և ով «կպարտվի» համաշխարհային առաջնորդներից: