168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը «ՀայաՔվե» միավորման Քաղաքական խորհրդի անդամ, միջազգայնագետ Արմեն Մանվելյանն է։
«Եթե դու չես վերահսկում այդ ճանապարհով անցնող մեքենաների մուտքն ու ելքը, դա նշանակում է, որ այդ ճանապարհը քոնը չէ, դու ինքուրույն պետություն չես։ Սա տանում է Հայաստանի՝ թուրքական վիլեայեթի վերածման, որտեղ ղեկավար էլ կմնա Թուրքիայի և Ադրբեջանի սիրելի գործիչ Փաշինյանը։ Ուշագրավն այն է, որ թուրք-ադրբեջանական կողմը այս հարցում կարողացել է համոզել ամերիկյան կողմին»,- ասաց Մանվելյանը՝ ընդգծելով, որ ադրբեջանական կողմն այդքանից հետո անգամ չի ցանկանում տալ Հայաստանին որևէ փաստատթուղթ, որով Հայաստանը կունենա կարգավիճակ։
«Այս իշխանությունն իր գոյությունը փորձում է ապահովել իբր խաղաղության օրակարգով։ Իրականում այս ռեժիմը գոյություն ունի միմիայն շնորհիվ այն վախերի, որոնք հենց իրենք են ստեղծել։ Հայտնի է, որ զանգվածներին ղեկավարելու համար նրանց պետք է վախեցնել և բարոյալքել։ 44-օրյա պատերազմը, ցավոք սրտի, այդ վախերը մտցրել է հայ ժողովրդի մեծ հատվածի մեջ»։