Վախը կարող է ազդել երիկամների և միզապարկի վրա: Բայց մարդուն շատ ավելի վնաս է պատճառում բարկությունը: Այն անձը, ով շարունակաբար բարկություն է ապրում, որպես կանոն, տառապում է լեղապարկի հիվանդությամբ: Այդ անհավասարակշիռ, չափից ավելի էմոցիան այնքան ուժեղ է, որ նույնիսկ առանձնակի բարկության պահերը կարող են վնասել լեղապարկը: Պատահական չէ, որ այդպիսի մարդկանց ասում են` դառը մարդիկ: Երբ նմանօրինակ մարդիկ գալիս են բժշկի մոտ, իրենց շատ դյուրագրգիռ են պահում:
Երբ մարդը ճիշտ է աղոթում, այնժամ աղոթքը «դատ է դատաստանից առաջ»: Հոգևորապես առողջ մարդըը, եթե աղոթքը սկսելիս զգա, որ սիրտը քարացել է, կսկսի դրա պատճառը փնտրել, որպեսզի վերացնի:
Աղոթող մարդը միշտ ունի ներքին մի խաղաղություն, ուրախություն, որ այս աշխարհից չէ, այլ Աստծուց է գալիս, որի մասին ասաց Տեր Հիսուս. «Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ» (Հովհաննես 14:27) և «Եկեք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթեոս 11:28): Աղոթող մարդու սրտի մեջ Աստված դնում է Սուրբ Հոգու առհավատչյան, որի մասին խոսում է Պողոս առաքյալը (Բ Կորնթացիներ 1:21-22): Դա Աստծու ներկայությունն է մարդու մեջ: Նման մարդը հավատալու համար այլևս արտաքին նշանների կարիք չունի, քանզի Աստված Ինքը բնակվում է նրա հոգում, ինչպես ասաց Տեր Հիսուս, թե՝ Երկնքի Աքայությունը ձեր մեջ է: