«Ու ինչքան ուշանա հեղափոխությունը, այնքան վատ է լինելու։ Գնացե՛ք, շփվե՛ք մարդկանց հետ․ Հայաստանի որևէ ղեկավարի, սկսած Սիմոն Վրացյանից, այնքան չեն ատել, ինչքան հիմա ատում են Նիկոլ Փաշինյանին… Ի՞նչ կարող են անել այս անփառունակները․ մարդկանց գլխին գործ սարքեն, տանեն փակեն բանտում… Վեղար հագած արքեպիսկոպոսին բանտ են տարել, սրանց ի՞նչ ասես։ Սրանք այլ բանի ունակ չեն ուշադրության կենտրոնում մնալու մնալու»,- ասաց Միհրան Հակոբյանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական և քաղաքական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանն է։