«Կարևոր է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը հաճախ ստուգելը։ Ոշադիր պետք է լինել երեխայի գանգատներին, վարքագծին։ Գլխացավը կարող է լինել թթվածնի ցածր լինելու առաջին գանգատներից մեկը։ Երեխան կարող է շփոթված, ցրված լինել, անընդհատ լացել, շուտ հոգնել, վատ ուտել․ սրանք կապտության նշաններից են»,- եզրափակեց մանկական սրտաբանը։
«Սրտային անբավարարության ժամանակ սիրտն ի վիճակի չէ ապահովել օրգանիզմի պահանջներին համապատասխան արյուն։ Պատճառները շատ տարբեր են․ լինում են բնածին և ձեռքբերովի»,- Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում «Պացիենտի դպրոց» դասընթացի ժամանակ ասաց մանկական սրտաբան Թամարա Ղազարյանը։