Աշխարհում չեք գտնի երկրորդ առաջնորդի, որը գնա-հասնի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա և հարյուրավոր այլ ղեկավարների ներկայությամբ դիմի թշնամի պետության ղեկավարին՝ խնդրելով ցույց տալ իրեն իր իսկ ղեկավարած պետության քարտեզը։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր կառավարման օրոք առաջնորդվել է փոխլրացման բազմավեկտոր արտաքին քաղաքականության գաղափարներով, որը լավագույնս կարող էր դրսևորվել ավելի արդար և բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման պայմաններում։ Հայաստանը միջազգային հարաբերություններում միշտ հանդես է եկել որպես պատասխանատու, հավասարակշռված, կանխատեսելի և վստահելի երկիր։
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում կրկնում է օրերս արած առաջարկությունը՝ իրեն և մի խումբ դիվանագետների տալ ամբողջական լիազորություն, այդ ընթացքում չխանգարել, իսկ իշխանությունները պարզապես լռեն, որևէ հայտարարություն չանեն, և ըստ նրա՝ 3 ամսվա ընթացքում հնարավոր կլինի կտրուկ փոփոխություն մտցնել բանակցություններում:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների շրջանակում հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը միջազգային տրանսպորտային ցանցի անբաժանելի մասն է»: