«Զանգեզուրի միջանցքը միջազգային տրանսպորտային ցանցի անբաժանելի մասն է». Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների շրջանակում հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը միջազգային տրանսպորտային ցանցի անբաժանելի մասն է»:

Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատումն «ապահով, կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի ստեղծման բանալին է»:

«Ադրբեջանը բազմիցս հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին և այդ նպատակով ստեղծել է իր ազգային պատվիրակությունը: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը ջանքեր է գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանազատման գործընթաց սկսելու, տրանսպորտային և հաղորդակցական կապերի բացման, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի ստեղծման ուղղությամբ, որը միջազգային տրանսպորտային ցանցի անբաժանելի մասն է»,- հատրարարել է Բայրամովը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս