«Ինձ համար կարևորը մեր գերեզմանոցներն են, որ հրդեհը չհասնի այդ տարածքներին։ Գյուղում սրբատեղի ունենք, որը, չեմ կարծում, թե հրդեհից հետո ոչնչանա։ Գյուղում ունենք նաև 2 հուշարձան՝ Արցախի և Հայրենական պատերազմի նահատակներին նվիրված, 2023 թվականից այս կողմ մենք չգիտենք՝ այդ հուշարձանները ոչնչացրե՞լ են, թե՞ թողել են, եթե ոչնչացված էլ չլինեն, ապա հրդեհի հետևանքով կոչնչանան»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Նախիջևանիկի գյուղապետը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Քալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին Լոս Անջելեսի տարածքում բռնկվող զանգվածային անտառային հրդեհների համար՝ պնդելով, որ վերջինս պետք է ստորագրեր հռչակագիր՝ Քալիֆորնիա ավելի շատ ջուր մղելու և անտառային հրդեհները կանխելու համար: Այս մասին իր X-ի էջում գրել է Դոնալդ Թրամփը՝ անդրադառնալով վերջին ժամերի ընթացքում Քալիֆորնիայում ստեղծված արտակարգ դրությանը։