Չարաբաստիկ 2023-ը կմնա մեր պատմության մեջ որպես հայրենազրկման ու կորստի տարի։ Դավադիր պայմանավորվածությունների ու հանցավոր անգործության արդյունքում հայաթափվեց Արցախը, ունեցանք Հայաստանի ինքնիշխան տարածքի նոր կորուստ, հարյուրավոր նվիրական զոհեր, խեղված մարդկային ճակատագրեր։ Իրադարձությունների նման ընթացքը կանխելու ջանքը ցավոք բավարար չեղավ։
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հուլիսի 12-14-ն աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էր։ Այցի ընթացքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի, պետական նախարարի, արտաքին գործերի նախարարի, անվտանգության խորհրդի քարտուղարի, մարդու իրավունքների պաշտպանի հետ: