ՀՀ տնտեսությունը 2025 թ. առաջին եռամսյակում 2024 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.1 %-ով: Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն՝ տեղեկացնելով, որ նշված ժամանակահատվածում արդյունաբերական արտադրությունը նվազել է 18,5 %-ով, մինչդեռ գյուղատնտեսությունը ցույց է տվել 10,5 % , շինարարությունը՝ 13,6 % աճ: