168.am-ի հետ զրույցում Հին Շեն գյուղի ղեկավար Սամվել Սարգսյանն ասաց, որ տեսանյութն ադրբեջանական կողմն արել է դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ Արցախի մի մասն օկուպացրել էր և Հին Շենի գերեզմանոցի հատվածով իր համար այլընտրանքային ճանապարհ էր կառուցում։
168.am-ի հետ զրույցում Շուշիի շրջանի Հին Շեն գյուղի ղեկավար Սամվել Սարգսյանն ասաց, որ ադրբեջանական կողմից գերեվարված հայը Հին Շենի բնակիչ չէ, գյուղում չի ապրել։ Մեկ անգամ է գյուղ եկել, հետո գնացել է Ստեփանակերտ, վերադարձի ճանապարհին նրան գերեվարել են։
Ապրիլի 23-ին ադրբեջանական կողմն Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում, փակել է և իրականացնում է հսկիչ անցակետեր տեղադրելու աշխատանքներ։ Արդյունքում՝ Արցախի Հանրապետության Լիսագոր, Եղցահող, Մեծ Շեն և Հին Շեն գյուղերը գտնվում են տոտալ շրջափակման մեջ, նրանք կապ չունեն ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի հետ։
Արդեն 9-րդ օրն է, Ադրբեջանը շրջափակել է Արցախը՝ կտրելով Արցախի կապը արտաքին աշխարհի հետ։ Բերձորի միջանցքը փակելով, Ադրբեջանը կտրել է նաև մի քանի գյուղի կապը Ստեփանակերտի հետ: Հին Շենում, Նոր Շենում, Եղծահողում, Լիսագորում սպասում են ճանապարհի բացմանը։
Երրորդ օրն է, ինչ Ադրբեջանը փակ է պահում Բերձորի ճանապարհը՝ շրջափակման մեջ թողնելով Արցախի 120 հազար բնակչությանը։