Հայտնի է, թե հեռակա ընդունելության քննությունների արդյունքով ամենաշատը որ բաժին են դիմել, քանիսն են ընդունվել և որ բաժիններում ոչ ոք չի ընդունվել
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ հեռակա ուսուցման ընդունելության քննությունների արդյունքներն ամփոփվել են և, ըստ այդմ, մայրաքաղաք Երևանի և մարզերի 22 բուհեր և բուհերի մասնաճյուղեր դիմած 3793 դիմորդից ընդունվել է 2059-ը կամ 54,3 տոկոսը: Ընդհանուր առմամբ ՀՀ պետական բուհերին հատկացվել էր 7726 հեռակա ուսուցման ընդունելության տեղ։
Գնահատման և թեստավորման կենտրոնից 168.am-ին հայտնեցին, որ ԵՊՀ-ի Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա բաժնում հատկացվել է 20 տեղ, առաջին հայտով հայտագրվել է 36-ը, երկրորդ հայտով՝ 1, երկու քննություններից դրական միավոր հավաքել է 23 հոգի, ընդունվել է 20-ը:
Դեղագործական քիմիա բաժնի համար հատկացվել է 25 տեղ, առաջին հայտով հայտագրվել է 36 հոգի, երկրորդ հայտով՝ 9, երկու քննություններից դրական միավոր հավաքել է 13 դիմորդ և ընդունվել:
Կենսաբանություն բաժնում հատկացվել է 15 տեղ, առաջին հայտով հայտագրվել է 16 հոգի, երկրորդ հայտով՝ 25, երկու քննություններից դրական միավոր հավաքել և ընդունվել է 6 հոգի:
Քարտեզագրություն և կադաստրային գործ բաժնում հատկացվել է 15 տեղ, հայտագրվել է 8 հոգի, երկու քննություններից դրական միավոր հավաքել է 5 հոգի: Ընդունվել է 5-ը:
Սերվիս բաժնում հատկացվել է 20 տեղ, առաջին հայտով հայտագրվել է 37 հոգի, երկրորդ հայտով՝ 11, երրորդ հայտով՝ 12 հոգի: Երկու քննություններից առաջին հայտով դրական միավոր հավաքել է 21 հոգի, երկրորդ և երրորդ հայտերով՝ 7 հոգի, ընդունվել է 7-ը:
ԵՊՀ Իրավագիտություն բաժնում հատկացվել է 40 տեղ, առաջին հայտով հայտագրվել է 72 հոգի, երկրորդ հայտով՝ 23, և երրորդ հայտով՝ 15 հոգի: Երկու քննություններից դրական միավոր առաջին հայտով հավաքել է՝ 65, երկրորդ հայտով՝ 18, և երրորդ հայտով՝ 9 հոգի: Ընդունվել է 42-ը:
Միջազգային հարաբերություններ բաժնում հատկացվել է 45 տեղ, առաջին հայտով հայտագրվել է 37 հոգի, երկրորդ հայտով՝ 32, և երրորդ հայտով՝ 8 հոգի: Երկու քննություններից առաջին հայտով դրական միավոր հավաքել է 23 հոգի, երկրորդ հայտով՝ 27, և երրորդ հայտով՝ 4 հոգի: Ընդունվել է 35-ը:
Տնտեսագիտություն բաժնում հատկացվել է 20 տեղ, առաջին հայտով հայտագրվել է 17 հոգի, երկրորդ հայտով՝ 19, երրորդ հայտով՝ 27 հոգի: Երկու քննություններից առաջին հայտով դրական միավոր հավաքել է՝ 6, երկրորդ հայտով՝ 12, և երրորդ հայտով՝ 17 հոգի: Ընդունվել է 7-ը:
Սոցիալական աշխատանք բաժնում հատկացվել է 10 տեղ, առաջին հայտով հայտագրվել է՝ 8, երկրորդ հայտով՝ 15, և երրորդ հայտով՝ 12 հոգի: Երկու քննություններից առաջին հայտով դրական միավոր հավաքել է 2 հոգի, երկրորդ հայտով՝ 6, և երրորդ հայտով՝ 8 հոգի: Ընդունվել է 2-ը:
Հոգեբանություն բաժնում հատկացվել է 25 տեղ, առաջին հայտով հայտագրվել է 32 հոգի, երկրորդով՝ 20, երրորդով՝ 7 հոգի: Երկու քննություններից առաջին հայտով դրական միավոր հավաքել է՝ 15, երկրորդ հայտով՝ 13, երրորդ հայտով՝ 5 հոգի: Ընդունվել է 18-ը:
Հայոց լեզու և գրականություն բաժնում հատկացվել է 15 տեղ, առաջին հայտով դիմել է 5-ը, երկրորդ հայտով՝ 6-ը, երրորդ հայտով՝ 5-ը: Երկու քննություններից առաջին հայտով դրական միավոր հավաքել է 3 հոգի, երկրորդ և երրորդ հայտերով՝ 4: Ընդունվել է 3 հոգի:
ՀՊՏՀ Տնտեսագիտություն բաժնում հատկացվել է 180 տեղ, առաջին հայտով հայտագրվել է 60-ը, երկրորդ հայտով՝ 70-ը, երրորդ հայտով՝ 114-ը: Երկու քննություններից առաջին հայտով դրական միավոր հավաքել է 44 հոգի, երկրորդով՝ 49, երրորդով՝ 79 հոգի: Ընդունվել է 44-ը:
Հաշվապահական հաշվառում և հարկում բաժինը հատկացրել է 125 տեղ, առաջին հայտով հայտագրվել է՝ 64, երկրորդ հայտով՝ 70, երրորդ հայտով՝ 72 հոգի: Երկու քննություններից առաջին հայտով դրական միավոր հավաքել է՝ 37, երկրորդ հայտով 32, և երրորդ հայտով՝ 46 հոգի: Ընդունվել է 37-ը:
Ֆինանսներ (ըստ ոլորտի) բաժնում հատկացվել է 190 տեղ, առաջին հայտով հայտագրվել է 156 հոգի, երկրորդ հայտով՝ 129, երրորդ հայտով՝ 82 հոգի: Երկու քննություններից առաջին հայտով դրական միավոր հավաքել է՝ 109, երկրորդ հայտով՝ 82, և երրորդ հայտով՝ 42 հոգի: Ընդունվել է 109-ը:
Կառավարում (ըստ ոլորտի) բաժնում հատկացվել է 110 տեղ: Առաջին հայտով հայտագրվել է 111 հոգի, երկրորդ հայտով՝ 124, և երրորդ հայտով՝ 88 հոգի: Երկու քննություններից առաջին հայտով դրական միավոր հավաքել է՝ 75, երկրորդ հայտով՝ 80, երրորդ հայտով՝ 62 հոգի: Ընդունվել է 75-ը:
Շուկայագիտություն (մարքեթինգ, ըստ ոլորտի) բաժինը հատկացրել է 75 տեղ, առաջին հայտով հայտագրվել է՝ 88, երկրորդ հայտով՝ 77, երրորդ հայտով՝ 72 հոգի: Երկու քննություններից առաջին հայտով դրական միավոր հավաքել է՝ 52, երկրորդ հայտով՝ 53, երրորդ հայտով՝ 50 հոգի: Ընդունվել է 52 հոգի:
Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում (ԲՊՀ) Միջմշակութային հաղորդակցություն, անգլերեն լեզու բաժնում հատկացվել է 60 տեղ, առաջին հայտով հայտագրվել է՝ 27, երկրորդ հայտով՝ 31, երրորդ հայտով՝ 10 հոգի: Երկու քննություններից առաջին հայտով դրական միավոր հավաքել է՝ 20, երկրորդ հայտով՝ 23, և երրորդ հայտով՝ 4 հոգի: Ընդունվել է 20-ը:
Միջմշակութային հաղորդակցություն, ռուսաց լեզու բաժնում հատկացվել է 20 տեղ, առաջին հայտով հայտագրվել է՝ 9, երկրորդ հայտով՝ 3, և երրորդ հայտով՝ 2 հոգի: Երկու քննություններից առաջին հայտով դրական միավոր հավաքել է՝ 6, երկրորդ հայտով՝ 1 հոգի: Ընդունվել է 6-ը:
Զբոսաշրջություն բաժնում հատկացվել է 100 տեղ, առաջին հայտով հայտագրվել է՝ 15, երկրորդ հայտով՝ 22, և երրորդ հայտով՝ 17 հոգի: Երկու քննություններից առաջին հայտով դրական միավոր հավաքել է՝ 7, երկրորդ հայտով՝ 12, և երրորդ հայտով՝ 15 հոգի: Ընդունվել է 7-ը:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) Գրաֆիկական դիզայն բաժնում հատկացվել է 75 տեղ, առաջին հայտով հայտագրվել է՝ 20, երկրորդ հայտով՝ 12, և երրորդ հայտով՝ 10 հոգի: Երկու քննություններից առաջին հայտով դրական միավոր հավաքել է՝ 14, երկրորդ և երրորդ հայտերով՝ 9 հոգի: Ընդունվել է 14-ը:
Արդյունաբերական, քաղաքացիական շինարարություն և կոնստրուկցիաների նախագծում բաժնում հատկացվել է 55 տեղ: Առաջին հայտով հայտագրվել է՝ 25, երկրորդ և երրորդ հայտերով՝ 2 հոգի: Ընդունվել է 4-ը:
Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծում, շինարարություն, կառավարում բաժնում հատկացվել է 30 տեղ, Առաջին հայտով հայտագրվել է 4 հոգի, երկրորդ հայտով՝ 2, և երրորդ հայտով՝ 6 հոգի: Ոչ ոք չի ընդունվել:
Հիդրոտեխնիկական և հիդրոէներգետիկ կառուցվածք բաժնում ևս հատկացվել է 30 տեղ, առաջին հայտով հայտագրվել է՝ 1, երրորդ հայտով՝ 3 հոգի: Ոչ ոք չի ընդունվել:
Երկաթգծի շինարարություն, երկաթգիծ, գծային տնտեսություն բաժնում հատկացվել է 50 տեղ: Ոչ ոք չի դիմել:
Ջերմագազամատակարարում և օդափոխություն բաժնում հատկացվել է 30 տեղ, առաջին հայտով հայտագրվել է 8 հոգի, երկրորդ հայտով՝ 2, և երրորդ հայտով՝ 1 հոգի: Ոչ ոք չի ընդունվել:
Չեն ընդունվել նաև «Տրանսպորտային համակարգեր» բաժնում: Այստեղ հատկացվել է 30 տեղ, առաջին հատով հայտագրվել է՝ 1, երկրորդ հայտով՝ 4, և երրորդ հայտով՝ 7 հոգի:
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) «Քիմիա» բաժնում հատկացվել է 25 տեղ, առաջին հայտով հայտագրվել է՝ 1, երկրորդ հայտով՝ 3, և երրորդ հայտով՝ 4 հոգի: Առաջին և երկրորդ հայտերով դրական միավոր հավաքել է 1-ական հոգի: Ընդունվել է 1-ը:
Աշխարհագրություն բաժնում հատկացվել է 45 տեղ, հայտագրվել է 7 հոգի, ընդունվել է 3-ը:
Պատմություն բաժնում հատկացվել է 90 տեղ, առաջին հայտով հայտագրվել է 25 հոգի, երկրորդ հայտով՝ 11, և երրորդ հայտով՝ 3 հոգի: Երկու քննություններից առաջին հայտով դրական միավոր հավաքել է՝ 10, երկրորդ հայտով՝ 4, և երրորդ հայտով՝ 1 հոգի: Ընդունվել է 10 հոգի:
Կերպարվեստ բաժնում հատկացվել է 40 տեղ, հայտագրվել է 17 հոգի, ընդունվել՝ 16-ը:
Անգլերեն լեզու և գրականություն բաժնում հատկացվել է 75 տեղ, առաջին հայտով հայտագրվել է 23-ը, երկրորդ հայտով՝ 9-ը, և երրորդ հայտով՝ 2-ը: Դրական միավոր առաջին հայտով հավաքել է 14 հոգի և երկրորդ հայտով՝ 3 հոգի: Ընդունվել է 14-ը:
Ռուսաց լեզու և գրականություն բաժնում հատկացվել է 80 տեղ, առաջին հայտով հայտագրվել է՝ 15, երկրորդ հայտով՝ 3, և երրորդ հայտով՝ 5 հոգի: Առաջին հայտով դրական միավոր հավաքել է՝ 7, և երրորդ հայտով՝ 3 հոգի: Ընդունվել է 7-ը:
Հասարակագիտություն բաժնում հատկացվել է 50 տեղ, առաջին հայտով հայտագրվել է՝ 12, երկրորդ հայտով՝ 15, և երրորդ հայտով՝ 2 հոգի: Դրական միավոր առաջին հայտով հավաքել է՝ 5, երկրորդ հայտով՝ 8 հոգի: Ընդունվել է 5-ը:
Հոգեբանություն բաժնում հատկացվել է 90 տեղ, առաջին հայտով հայտագրվել է՝ 75, երկրորդ հայտով՝ 49, և երրորդ հայտով՝ 23 հոգի: Դրական միավոր առաջին հայտով հավաքել է՝ 27, երկրորդ հայտով՝ 21, և երրորդ հայտով՝ 5 հոգի: Ընդունվել է 27-ը:
Սոցիոլոգիա բաժնում հատկացվել է 50 տեղ, առաջին հայտով հայտագրվել է՝ 3, երկրորդ հայտով՝ 7, և երրորդ հայտով՝ 6 հոգի: Ոչ ոք չի ընդունվել: