Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստանում» Արցախի հարցը փակված է, և օրինակ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը չի կարող Արցախի թեմայով գիրք նվիրել Միացյալ Նահանգների փոխնախագահին։
«Եկեղեցու դեմ սկսված արշավը, սրացումները գնալով ավելի են աշխուժանալու նախընտրական փուլում, և թե՛ եկեղեցականները, թե՛ քաղաքական ուժերը դրան հակազդելու ձևեր պետք է գտնեին այս ընթացքում։ Ըստ էության, նրանք բավարարվում են միայն հայտարարություններով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց հրապարակախոս Հարութ Ուլոյանը՝ շեշտելով, որ եկեղեցու հարցում Փաշինյանի քաղաքականությանը դեմ քաղաքական ուժերը պետք է միասին գործեն։
«Քանի դեռ մեր հայրենակիցները պատանդ են Բաքվում, հայ ժողովուրդը ոչ միայն խաղաղության, այլև ընդհանրապես արժանապատվության մասին խոսելու իրավունք չունի։ Քանի դեռ այս մարդիկ օր առաջ չեն ազատվել ադրբեջանական բանտերից, մենք հանգիստ ապրելու տարբերակ չունենք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց հրապարակախոս Հարութ Ուլոյանը։
Հրապարակախոս Հարութ Ուլոյանն այն կարծիքին է, որ Արարատ լեռան պատկերը ՀՀ պետական սահմանահատման կնիքի վրայից հեռացնելու կառավարության որոշումը գործող իշխանության կողմից Թուրքիային հաճոյանալու հերթական քայլերից է:
«Եթե Եկեղեցու ներկայիս վերնախավը՝ Կաթողիկոսի գլխավորությամբ, այսպես ասած՝ երդում տար, որ սպասարկելու է նրա շահերը, հաստատ նման խնդիր չէր ծագի: Պարզ է, որ դա առաջացել է հակասություններից, հատկապես՝ պատերազմից հետո: Մինչ իր վերջին գրառումը, եթե հայտարարում էր, որ անձի խնդիր է, կա կուսակրոնության խնդիր, հիմա արդեն բացահայտ խոստովանում է, որ Եկեղեցու վերնախավի հետ է խնդիրը: Բացի այդ, այդտեղ շատ հատկանշական բան կա. նա ասում է, որ Կաթողիկոսին հեռացնելուց հետո տեղապահ պետք է նշանակել ամուսնացյալ քահանայի, ինչը նշանակում է, որ նա կուսակրոնության թեման մեջտեղից հանում է, այսինքն՝ չի հավատում, որ այնտեղ որևէ մեկը կուսակրոն է: Հետո նշում է, որ կանոնագրքերը պետք է խմբագրել, հետո նոր կաթողիկոս ընտրել, ինչը նշանակում է, որ կուսակրոնության թեման կանոնագրքերից դուրս է բերելու»: