168․am-հետ զրույցում ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ Արևմուտք-ՀՀ հարաբերությունների սերտացմանը զուգահեռ՝ ակտիվացվում է ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը։ Ըստ նրա, բնականաբար, այստեղ խոսքն անդամակցության մասին չի կարող լինել բացարձակ։