«Դուք գիտեք, թե եկեղեցականների շուրջ ինչպիսի արշավ է իրականացվում, հատկապես որ եկեղեցականների շուրջ։ Դուք էլ, ես էլ լավ գիտենք, եթե ես զմայլված լինեի Նիկոլ Փաշինյանով, ապա բացարձակապես որևէ քննադատության կամ որևէ թթու խոսքի չէի արժանանալու։ Հետևաբար՝ այս երևույթն ունի շատ կոնկրետ քաղաքական ուղղվածություն, ենթատեքստ։
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն այսօր Մայր Աթոռում ասուլիս է հրավիրել, որի ընթացքում պատասխանեց տարբեր հարցերի, այդ թվում՝ համացանցում տարածված հայտնի տեսանյութի վերաբերյալ հարցին։