Թուրքիայի իշխանություններն ընտրություններից առաջ օգնության են շտապել Հայաստանի իրենց թրքասեր բարեկամներին։ Որոշել են Հայաստանը ներառել թուրքական ծագման ապրանքները ներմուծող երկրների մեջ։
«Ի՞նչ առևտուր։ Թուրքիայի հետ առևտուր անելուց առաջ Հայաստանը նախ պետք է վաճառելու բան ունենա։ Ի՞նչ սահմանի բացում, այդ ի՞նչ գին է վճարելու Հայաստանը սահմանի բացման դիմաց՝ Սյունիքով միջա՞նցք է տալու։ Այդ ի՞նչ ունենք առաջարկելու թուրքական շուկային, որպեսզի լինի երկկողմանի և ոչ թե միակողմանի առևտուր, չէ՞ որ, եթե առևտուրը երկկողմանի չեղավ, ապա բերելու է Թուրքիայի կողմից Հայաստանի կլանման»։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց, թե ե՞րբ են սկսվելու Արմավիր-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, որն անցնում է Անի համայնքի մի շարք բնակավայրերի տարածքով՝ Հայաստան-Թուրքիա սահմանի երկայնքով:
«Խաղաղության դարաշրջանի» բացման հետ մեկտեղ՝ կա՞ որևէ փաստաթուղթ, որով կհամարենք՝ կարող ենք ապրանքներ արտահանել կամ ներմուծել այդ ուղղությամբ: Այս համատեքստում էլ ուզում եմ հիշել Գորիս-Կապան ճանապարհի մասին, որի մի հատվածն անցավ ադրբեջանական հսկողության տակ, իսկ հայկական կողմը հայտարարեց, թե հայելային կերպով տեղադրելու է մաքսակետեր, ինչը ծիծաղ էր առաջացնում. այսինքն՝ այդ մաքսակետը տեղադրում եք, որ ի՞նչ անեք, ո՞վ է օգտվելու այդ ճանապարհից»,- հավելեց նա: