Պատասխանը շատ պարզ է ու պատասխանը թվերն են, որովհետև ԵԱՏՄ խողովակներով լուրջ միջոցներ են գալիս Հայաստան։ Ուստի ներդրումները դիվերսիֆիկացիան ներկայացնելու ինֆորմատիվ տարբերակ չէ։ Կարծում եմ, սպառազինության ոլորտում, այն, ինչի մասին հայտարարվում է, բնական է, քանի որ Ռուսաստանն ինքն է պատերազմի մեջ, իսկ դրա հետ կապված շատ մանրամասները բարդ է իմանալ, քանի որ այս և ՀԱՊԿ-ի այլ առաջարկների մասին շատ հայտարարություններ են եղել, դրանք կարծես չեն գոհացրել Հայաստանին, թեև ՀՀ սահմաններին ներկայումս ՀՀ-ն ԵՄ-ից ոչ թե ռազմական, այլ քաղաքացիական ներկայացուցիչներ է տեղակայել։
«Այսօր Ադրբեջանը կամ ՀԱՊԿ-ն հայտարարում են, թե հայտնի չէ՝ սահմանը որտեղով է անցնում, դա դեռևս պետք է որոշել։ Չէ՞ որ այդ քարտեզները գծագրել է ԽՍՀՄ ԶՈՒ Գլխավոր շտաբը, նշանակում է՝ նախկին բոլոր միութենական հանրապետությունները, այդ թվում՝ ՌԴ-ն, որևէ մեկի հետ սահման չունե՞ն, այսինքն՝ որպես անկախ երկիր՝ գոյություն չունե՞ն։ Եթե երկիրը սահման չունի, ուրեմն երկիր չէ։ 1991-ի դրությամբ վավերացված այդ քարտեզները ներկայացնում են մեր սահմանները, քանի որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը, թե՛ ՌԴ-ն անկախ երկրներ են դարձել այդ սահմաններով։ Եթե Ադրբեջանը կամ ՀԱՊԿ-ն ասում են, թե այդ սահմանները գոյություն չունեն, դրանք իրականությունից հեռու պնդումներ են»,- ասաց Գալչյանը։
«Սահմանի հսկողության հանձնումը սահմանապահ ծառայությանը կնվազեցնի հետագա նոր կոնֆլիկտների, այդ թվում նաև՝ ՀՀ տարածք նոր ներխուժումների հավանականությունը»,- այս մասին այսօր ԵԱՀԿ գործող նախագահի հետ ընդլայնված հանդիպումից հետո ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով հարցին, թե հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանին կատարվողը՝ հավելյալ ռիսկեր չի՞ տեսնում արդյոք նրանում, որ Հայաստանի սահմանի երկայնքով պաշտպանության նախարարության ստորաբաժանումները փոխարինվում են սահմանապահ ստորաբաժանումներով, և արդյո՞ք Բաքուն համաձայնություն տվել է բանակը փոխարինել սահմանապահներով: