Դիսգևզիան (համի այլասերում) բնորոշվում է ոչ ուտելի նյութերի հանդեպ անհագ ցանկությամբ: Միայն մեկ ամիս սննդակարգի մեջ թղթի և հողի օգտագործումը բավարար է օրգանիզմին վնաս հասցնելու համար: Կորնելի համալսարանի գիտնականները նոր հետազոտություն են կատարել, որին մասնակցել է 158 հղի դեռահաս աղջիկներ։