Ադրբեջանը և Թուրքիան նշում են Շուշիի հռչակագրի ստորագրման 5-ամյակը: Այդ առիթով օկուպացված բերդաքաղաքում «Յենի Ազերբայջանը» միջազգային համաժողով է նախաձեռնել՝ «Տարածաշրջանային ներդրում գլոբալ անվտանգության մեջ. Խաղաղաշինությունը Հարավային Կովկասում»:
Հուլիսին 168.am-ը գրել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել կոորդինատների նոր համակարգի կիրառման մասին, որը վերաբերում է գեոդեզիական, գրավիմետրիկ, տոպոգրաֆիկ, կադաստրային աշխատանքներին: