Հիմա մարդիկ վախենում են հիշել այդ մարդկանց, բայց չէ՞ որ դա է փաստը. կրկնում եմ՝ եթե չլիներ Տիգրան Սարգսյանը և Սերժ Սարգսյանի քաղաքական աջակցությունը, կուտակային կենսաթոշակային համակարգի այդ փոփոխությունը տապալվելու էր, մինչդեռ հիմա բոլորն են փաստում՝ հոյակապ և բացառիկ բարեփոխում էր։
Խոսքն ավելի քան 2,3 մլրդ դոլարի մասին է։ Այդ գումարները վճարել են քաղաքացիներն իրենց աշխատավարձերից ու պետությունը՝ պետական բյուջեն։ Դրանք դուրս են եկել տնտեսությունից ու կուտակային կենսաթոշակային համակարգի միջոցով հավաքվել կենսաթոշակային ֆոնդերում։
Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շատերի մոտ տեսա կենսաթոշակային հաշիվներում մեծ վնասների մասին գրառումներ: Իսկ մտածե՞լ եք, որը կարող է լինել պատճառը: Եկեք դեսը ասեմ: