«Ապօրինի գույքի վերադարձը» Նիկոլ Փաշինյանը փորձում է օգտագործել իշխանությունը պահպանելու համար։ Նրա համար միևնույն է, որ այս ընթացքում իր գործողություններով ամեն ինչ անում է Հայաստանն «ապօրինի գույքի» վերածելու համար, որն Ադրբեջանն օկուպացնելու (քարոզչական հարթությունում՝ «վերադարձնելու») է նույն՝ «հատիկառհատիկ» սկզբունքով։
Տարածքային նոր զիջումներից առաջ իր դիրքերն ամրացնելու ու հավելյալ լեգիտիմության իմիտիացիա ստեղծելու համար խորհրդարանական արտահերթ նոր ընտրությունների պատրաստվող Նիկոլ Փաշինյանը երեկ քարոզարշավային գծի մեջ էր: