Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից հետո, երբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունը շրջափակվեց, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի աջակցությամբ և միջնորդությամբ սկսվեց Արցախից հազարավոր բուժառուների տեղափոխումը Հայաստան՝ բուժում ստանալու համար։ Բացի այդ, Կարմիր խաչի աջակցությամբ մինչև այժմ տեղի են ունենում ընտանիքների վերամիավորումները, այն ընտանիքների, որոնց անդամների մի մասը շրջափակման հետևանքով մնացել է Հայաստանում, մյուս մասը՝ Արցախում։