«2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի անվտանգությունն է՛լ ավելի է թուլացել և Կառավարության ղեկավարի տարեկան հաշվետվությունը գոնե անվտանգության և արտաքին քաղաքական ոլորտների տեսանկյունից որևէ աղերս չունի այն իրականության հետ, որին ՀՀ քաղաքացիներն ամեն օր առնչվում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 2022 թվականի Կառավարության տարեկան զեկույցին։