«Հանրություն կոչեցյալը թող սա հիշի։ Այդ անգլոսաքսոնական նախագծի նպատակը Ռուսաստանին մեկուսացնելն է։ Հիմա նայեք, թե ի՞նչ է կատարվում Վրաստանում և Մոլդովայում. այնտեղի գրանտալափերը ցանկանում են գունավոր հեղափոխություն անել. նույնը կատարվում է նաև Մոլդովայում, նույնն ավելի վաղ կատարվել է Ուկրաինայում։ Մեծ խաղ է գնում, Հայաստանում մանկապարտեզի երեխայի պես խոսում են Խաղաղության պայմանագրից»
Զիջումները հիմա չեն սկսվել, հայությունը գետնի վրա զիջումներ անում է դեռևս 19-րդ դարավերջից։ Առաջին մեծ զիջումը տեղի ունեցավ ութ դար առաջ, երբ կորցրինք պետականությունը, բայց 19-րդ դարավերջին սկսվեցին իրական զիջումները։ Այդպես զիջեցինք Արևմտյան Հայաստանն ու Արևելյան Հայաստանի մեծ մասը։ Հիմա զիջում ենք Արևելյան Հայաստանի մնացորդները, 2023-ին Արցախի անկումը՝ վառ օրինակ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայոց երկիր» ռազմավարական ծրագրի հիմնադիր-համակարգող, կառավարման մասնագետ Հարություն Մեսրոբյանն է։
Այսօր կառավարման ճգնաժամ չկա, քանի որ վերջին տարիներին առհասարակ չկա կառավարում, երկիրը փլուզվում է՝ մեր վերնախավի, մտավորականության, բնակչության նիստուկացի և բարքերի պատճառով։ Դարերով կուտակված այս ախտերը պարբերաբար պայթում են մեր գլխին, ինչպես 1920-ին՝ Ալեքսանդրապոլի, հիմա էլ՝ 2020-ի նոյեմբերի 9-ի ստորացուցիչ պայմանագրով։ Երբ հարցը հասնի Երևանին, և թշնամին տարբեր ուղղություններով մտնի մայրաքաղաք, մինչև չհասնի Կասկադի սրճարաններ՝ մարդիկ այնտեղ հանգիստ կսրճեն և սրանց կսատարեն։