«Ես դեմ եմ այս արհեստածին տոներին, որովհետև ինձ համար հասկանալի չէ, թե ինչու ենք կլարացետկինյան, ռոզալյուքսեմբուրգյան օրերը փորձում տրանսֆորմացնել մեր իրականության մեջ՝ իբր կնոջ իրավունքների պաշտպանության օր։ Արդյո՞ք այսօր կնոջ իրավունքները պաշտպանված են Հայաստանում՝ ո՛չ»։
«Ես չեմ սիրում պոզիտիվ դիսկրիմինացիայի սկզբունքը, որ բերեցին ընտրական ցուցակներում էլ ներառեցին, թե՝ ընտրական ցուցակներում ամեն երրորդը պետք է լինի կին: Դա սխալ է. ամեն պրոֆեսիոնալ պետք է լինի իր տեղում, և պարտադիր չէ՝ խորհրդարան բերել կանանց, որոնք չգիտեն՝ այնտեղ ինչի համար են»: