Դեռևս այս տարվա հունիսի 26-ին 168.am-ը հանրությանը տեղեկացրել էր, որ փոփոխություն է առաջարկվում կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի մեջ (քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու հիմքով) և Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածում կատարել համապատասխան լրացում և կարգավորում առ այն, որ գործուն զղջալու ինստիտուտը որոշակի պայմանների առկայության պարագայում կարող է կիրառվել նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերով:
Կառավարության վերջին նիստում հրատապ կարգով չզեկուցվող հարցերի թվում ափալ-թափալ քննարկված ու Ազգային ժողով (ԱԺ) ուղարկված, այսպես կոչված, «գործուն զղջալու» օրենքն այսօր Խորհրդարանում ներկայացնում էր Քրեական օրենսգրքի համապատասխանը հոդվածը ծանր ու առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձանց վրա տարածելու օրինագծի դե յուրե հեղինակ արդարադատության նախարարը, սակայն 168.am-ն արդեն գրել է https://168.am/2023/06/26/1892553.html , որ այս օրինագծի ջատագովներն իրականում Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Արգիշտի Քյարամյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն են:
Օրեր առաջ 168.am-ը գրել էր գործուն զղջալու հիմքով ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց պատասխանատվությունից ազատելու՝ խայտառակ նախագծի, դրա վտանգների, ջատագովների ու այն առաջ մղողների մոտիվացիաների մասին:
Նիկոլ Փաշինյանից ակնկալիքներ չկան. նրան, մեղմ ասած, քիչ է հետաքրքրում բանակի բարոյալքման թեման, իսկ ի՞նչ է մտածում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, դժվար է ասել։