Հետևե՛ք Բուլգակովի խորհրդին. Ալեքսանդր Ազարյանը կիսում է Փաստաբանների պալատի մտահոգությունը

Օրեր առաջ 168.amգրել էր գործուն զղջալու հիմքով ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց պատասխանատվությունից ազատելու՝ խայտառակ նախագծի, դրա վտանգների, ջատագովների ու այն առաջ մղողների մոտիվացիաների մասին:

Այսօր նախագծի վերաբերյալ իր մտահոգությունները հայտարարության տեսքով հայտնեց ՀՀ Փաստաբանների պալատը:

«Այն հնարավորություն է ընձեռելու անվերահսկելի և ստվերային քաղաքականություն վարել ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած անձանց պատասխանատվությունից ազատելու հարցում (օրինակ՝ սպանություն, պետական դավաճանություն, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձանց նկատմամբ)»,- մասնավորապես նշել էր Փաստաբանների պալատը:

168.am-ի հետ զրույցում Դատավորների միության նախագահ, քրեական իրավունքի մասնագետ Ալեքսանդր Ազարյանն ասաց՝ լիովին կիսում է նախագծի առնչությամբ Փաստաբանների պալատի մտահոգությունը:

Կարդացեք նաև

«Իհարկե, դեմ եմ այդ նախագծին: Եթե այդ նախագիծն ընդունվի որպես օրենք, ես կհաստատեմ իմ՝ մի քանի տարի առաջ ասած խոսքերի իսկությունը՝ Բուլգակովը ճիշտ էր, երբ ասում էր՝ «մեր երկրի դժբախտությունը կայանում է նրանում, որ մարդիկ, ովքեր պետք է հաբեր ընդունեն, օրենքներ են ընդունում»։ Այնպես որ, ես նախագծի ջատագովներին հորդորում եմ՝ հետևեք Բուլգակովի խորհուրդներին»,- ասաց Ալեքսանդր Ազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս