«Մարդիկ են եղել վարչության կազմում, որոնք չեն ունեցել գաղտնիության թույլտվություն, այդ մարդկանց խնդրել ենք, իրենք դուրս են եկել սենյակից։ Ի վերջո, ամեն ինչ մեր անվտանգությանն է վերաբերում, պայմանական եմ ասում՝ վարչապետը գալիս, մեզ պատմում է Ալիևի հետ հանդիպման մանրամասները, ու մարդը դա տանում հանրայնացնում է, սա նորմա՞լ է»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Հովիկ Աղազարյանին ՔՊ խմբակցությունից հեռացնելու մասին։