Խաղաղական ժամերգության կարգը կատարվում է «Ի դէմս Հոգւոյն Աստուծոյ, այլ եւ ի դէմս Բանին Աստուծոյ, որ եդաւ ի գերեզմանի, եւ էջ ի դժոխս, եւ խաղաղութիւն արար հոգւոցն» (Ի դէմս Սուրբ Հոգի Աստուծո և ի դէմս Որդի Աստուծո, որ դրվեց գերեզման և իջավ դժոխք ու խաղաղեցրեց հոգիներին):