«Իրանի մշակույթը բազմաշերտ է ու այնքան սիրուն, որ իրենք կարողանում են ժամանակի հետ առաջ տանել։ Այնտեղ առաջին տեղում ավանդական, դասական երաժշտությունն է։ Համերգների տոմսերը մի քանի ժամվա ընթացքում վաճառվում են։ Վերջին տարիներին մշակութային զարթոնք տեղի ունեցավ. իրանցի երիտասարդները սկսեցին քամանչա, թառ նվագել ու դրանք համադրել ռոք երաժշտության հետ։ Շատ եմ ուզում, որ շփումների ընթացքում սովորենք իրարից, հատկապես այն, թե ինչպես են իրենց ինքնությունը պահում։ Եվ դրա համար է Իրանը շատ հետաքրքիր աշխարհի համար։ Նրանք հպարտանում են իրենց ծեսերով»:
Ամեն ինչ կոմերցիա է, սակայն, եթե մշակույթի մեջ կոմերցիան մտավ՝ այն վերանում է։ Լուրջ երգիչը պետք է զբաղվի երգարվեստով, որովհետև եթե սահմանափակվենք օպերայով՝ ժամանակ ենք կորցնելու, քանի որ պետք է սպասես, թե քեզ հատկացված դերերգը երբ պետք է կատարես։
Երևան ավագանին որոշեց Երևան քաղաքի Արաբկիրի 35-րդ փողոցն անվանակոչել հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Սվետլանա Գրիգորյանի անվամբ՝ «Սվետլանա Գրիգորյան փողոց»։