2018 թվականի վերջին շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը փակվեց հավատացյալների ու այցելուների համար: Մինչ օրս տաճարի ներսում ու դրսում շարունակվում է ակտիվ շինարարությունը, բայց անգամ փակ տաճարը հյուրերի պակաս չունի: