Օրերս Հայաստանի և Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները գրեթե 2,5 ժամ քննարկում են ունեցել Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ։
Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն բաց նամակ էր հղել հայերին, որտեղ անդրադարձել է COP-29-ին՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի 29-րդ համաժողովին և համայն հայության անելիքներին։ Համաժողովն անցկացվելու է նոյեմբերին Բաքվում։