Վիրուսային հեպատիտներն աշխարհում տարեկան խլում են կես միլիոնից ավելի մարդու կյանք։ Գերակշռում են Հեպատիտ B-ի և C-ի բարդություններից առաջացած մահվան դեպքերը։ Հիվանդության զարգացման, բուժման մասին զրուցել ենք Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի վարակաբան Ելենա Սիլկայի հետ։
Լյարդի ճարպակալումը համարվում է ուռուցքի առաջացման նախապայման, սակայն միանշանակ ասել, որ հենց ուռուցքի առաջացման պատճառ է հանդիսանում՝ դժվար է։ Ամեն դեպքում, ճարպակալումը լյարդի հիվանդություն է և պահանջում է բուժում, որն այսօր իրականացվում է գաստրոէնտերոլոգների, լյարդաբանների կողմից։ Հայաստանում հիմնականում ուշացած են դիմում բժշկի, որը խնդիր է։
Մաշկի դեղնությունը, քաշի անհիմն կորուստը, վատ ախորժակը, մաշկի քորը, աջ կողմի փքվածությունը և այտուցը կարող են լինել լյարդի քաղցկեղի նշաններ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։