Այսօր Իրանի դեմ պատերազմի 4-րդ օրն է։ Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 787-ի, հայտնել է Իրանի Կարմիր մահիկի համայնքը։
«Լինելու են շատ ակտիվ զարգացումներ, ամեն դեպքում, մինչև մարտ ամիս ես պատկերացնում եմ, որ իրավիճակի փոփոխություն է լինելու: Ես շատ կցանկանայի այդ մասին բաց խոսել և հասարակության մոտ օդում գեղեցիկ խոսողի տպավորություն չթողնել, բայց գոնե այս փուլում չի կարելի այդ մասին բարձրաձայնել»,- 168TV-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը՝ ընդգծելով, որ զարգացումներն արագ են տեղի ունենում, և կարող է ցանկացած սցենար լինել, բայց իր ասածը մեծամասամբ վերաբերում է «Սրբազան շարժմանը»: