«Չեմ կարող բաց խոսել, բայց մինչև մարտ ամիս իրավիճակի փոփոխություն է լինելու». Նաիրա Կարապետյան

«Լինելու են շատ ակտիվ զարգացումներ, ամեն դեպքում, մինչև մարտ ամիս ես պատկերացնում եմ, որ իրավիճակի փոփոխություն է լինելու: Ես շատ կցանկանայի այդ մասին բաց խոսել և հասարակության մոտ օդում գեղեցիկ խոսողի տպավորություն չթողնել, բայց գոնե այս փուլում չի կարելի այդ մասին բարձրաձայնել»,- 168TV-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը՝ ընդգծելով, որ զարգացումներն արագ են տեղի ունենում, և կարող է ցանկացած սցենար լինել, բայց իր ասածը մեծամասամբ վերաբերում է «Սրբազան շարժմանը»:

«Ընդդիմադիր դաշտը, որը պատրաստ է ցանկացած սցենարի, այսօր միավորված է «Սրբազան շարժման» շուրջ»,- հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031