Ճշտենք՝ ոչ թե դարձավ կամ առավել ևս՝ ընտրվեց, այլ նախկին փոխնախարարն ուղղակի նշանակվեց այդ պաշտոնին։ Թվում է, թե Մատենադարանը պետական կառավարման մարմին չէ, ինչպես Ազգային ժողովը, կառավարությունը, դատաիրավական համակարգը, որոնք անվերապահորեն պետք է քեզ ենթարկվեն, ինչպես մտածում է Հայաստանի վարչապետ կոչեցյալը։ Բայց ոչ, նա չի պատկերացնում, որ Հայաստանում կարող է լինել որևէ հիմնարկ, կազմակերպություն, կառույց, որն իրեն չենթարկվի։ Առայժմ նա ցինիկաբար իրեն է ենթարկեցնում պետական հաստատությունները՝ բուհեր, գիտահետազոտական, մշակութային հիմնարկներ և այլն։
2021թ. սեպտեմբերի 14-ին Երևանի ավագանին միաձայն որոշում ընդունեց Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում՝ Ալեք Մանուկյան փողոցի և Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան ետնամասին հարող կանաչապատ տարածքի կենտրոնական մասում, հայ վրիժառուների «Նեմեսիս» գործողությունն իրականացնող Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթող տեղադրելու մասին: Հայոց ցեղասպանության կազմակերպիչների նկատմամբ արդարադատություն իրականացրած հերոս հայորդիների հիշատակը հավերժացնող խորհրդանշական հուշակոթողի տեղադրման միջնորդությունը ներկայացվել էր Հայոց ցեղասպանության վրիժառուների ժառանգների կողմից: