Մեր պատմության տարբեր ժամանակաշրջաններում Հայոց եկեղեցին իր ուրույն ու բացառիկ դերն է ունեցել պետականության ու ազգի պահպանման գործում:
• Արցախը բանակցային գործընթացից դուրս է մնացել դեռևս մինչև Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը: Երբ Ժիրայր Լիպարիտյանը հանդիպում և բանակցում էր Ադրբեջանի արտգործնախարար Վաֆա Գուլուզադեի հետ, ի դեպ, 11 անգամ: Լիպարիտյանը բանակցում էր առանց Արցախի, և այն, ինչ բանակցվում էր՝ անընդունելի էր Արցախի համար:
Եղիշե Չարենցն այն բացառիկ հեղինակներից մեկն է, ում ստեղծագործություններում խտացված է պատմական ժամանակաշրջանը, տեղի ունեցող դեպքերը և իրադարձությունները, Կրեմլի ու Հայաստանի քաղաքական դեմքերի գործունեությունն ու որոշումները։
Եղիշե Չարենցի անվան «Գրականության ու արվեստի» թանգարանում կա մի ցուցափեղկ, որտեղ ցուցադրվում են Եղիշե Չարենցի անտիպ ձեռագրերից պատառիկներ, որոնք թղթի կտորներ են, քայքայված, անընթեռնելի։ Թղթի այդ կտորտանքներում Չարենցի ոգին է, ժամանակաշրջանի կոլորիտը։