Օհայոյի նահանգային համալսարանի գիտնականները պարզել են, որ յոգան և մկանային լարվածությունը թուլացնող այլ վարժություններ օգնում են բարելավել զայրույթի վերահսկումը: Իսկ ինտենսիվ ֆիզիկական վարժությունները կարող են մեծացնել զայրույթը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Clinical Psychology Review (CPR) ամսագրում: