Մինչ համաշխարհային ու ռեգիոնալ տերությունների ուշադրությունը կենտրոնացած էր Իրան-Իսրայել պատերազմի ուղղությամբ, Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանի ընթացքում հայատյաց բանաձևերի մի ամբողջ շարք ընդունվեց։
Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանն ավարտվել է մի շարք բանաձևերի, այդ թվում՝ առաջին անգամ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքին վերաբերող բանաձևի ընդունմամբ։