Վենսը ցույց տվեց՝ Միացյալ Նահանգները մտադիր է Ադրբեջանին դիրքավորել ոչ միայն որպես «էներգետիկ հանգույց», այլև որպես տեխնոլոգիական և ռազմական ֆորպոստ տարածաշրջանում:
«Մենք Ռուսաստանի դեմ ոչինչ չունենք, սակայն լավ կլիներ, որ «Հարավկովկասյան երկաթուղու» կառավարումը ձեռք բերեր և Հայաստանին, և Ռուսաստանին բարեկամ որևէ երկիր»,- փետրվարի 13-ին լրագրողներին ասել է ՀՀ վարչապետը։ Դատելով ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի քաղաքական-տնտեսական մերձեցման ներկայիս տեմպերից՝ ՀՀ վարչապետի նշած գաղափարը միանշանակ դրսից է հուշված, ինչում մենք դեռ կհամոզվենք։
Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն աշխատանքային այցով եղել է Իրանի Իսլամական Հանրապետությունում: Նախագահ Մասուդ Փեզեշքիանի, արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի, ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Լարիջանիի և խորհրդարանի ղեկավար Մոհամմադ Ղալիբաֆի հետ հանդիպումների և բանակցությունների ընթացքում քնննարկվել է երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: