Փաշինյանի գաղափարախոսական ուղերձները ոչ այլ ինչ են, քան թուրք-ադրբեջանական օրակարգի պարտադրանքով հայ ժողովրդի իմունիտետը կոտրելու, ազգային ինքնությունը մոռացության տալու, մեզ համար մինչև այժմ կարևոր շատ արժեքների վրա խաչ քաշելու, և փոխարենը՝ մի կտոր հացով բավարարվելու, կյանքի զուտ նյութական կողմին նայելու, և դրանով հանդերձ՝ արժանապատվություն ու պատիվ չունենալու մասին տեքստեր։