«Մի քանի շերտանոց խաղ է գնում. իրավիճակն օդից կախված է: Ադրբեջանին ձեռնտու է մաքսիմալ ձգել իրավիճակը, որ օդից կախված լինի: Ստորացման և նսեմացման գերագույն մակարդակներից մեկն այն է, երբ պետության պաշտոնյաներն ասում են, որ Ադրբեջանի զիջումն այն է, որ ինքը չի ուզում կլանի Հայաստանի հարավը, և ապրի Ամերիկան, որ կարողացավ համոզել Ադրբեջանին: Դա ստորացման վերջնագույն մակարդակն է: Ցավոք, ստորացումը, նսեմացումը, ինքնության դավաճանումը ՀՀ իշխանությունների կողմից ներկայացվում է՝ որպես քաղաքական գիծ»։